14 03 2019

Լարված իրավիճակ և բախում՝ Օպերայի տարածքում․ Ուղիղ



Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում իրավիճակը  կտրուկ լարվել է։  Երևանի քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:  Սրճարանների աշխատակիցները նստացույց են անում, փակել են Մաշտոցի պողոտան, իսկ ոստիկանները փորձում են ազատել փողոցը։

Արդյունքում ցուցարարների և ոստիկանների միջև բախում եղավ։ Ցուցարարները սկսեցին հարվածել մեքենաներին։ Երթևեկությունը կաթվածահար վիճակում է:

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ Օպերայի թատրոնի հարակից կանաչ տարածքը և մշակութային միջավայրը վերականգնելու աշխատանքները շարունակվում են։ 

«Նախօրեին երեկոյան Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում քաղաքապետարանի համապատասխան վարչության պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։ Քննարկման ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ բանավոր ներկայացրել են նշված հատվածի տարածքները ազատելու, կանաչապատ գոտին վերականգնելու իրավական հիմքերը։ Մասնավորապես, հիշեցվել է, որ քաղաքապետարանը նախկին վարձակալներին ավելի քան մեկ ամիս առաջ ծանուցել է սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։ Այսօր տարածքում եղած կառույցների, այդ թվում՝ ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները կվերսկսվեն»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ