Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցականներն ու ուսուցիչները դասադուլ են սկսել՝ ի պաշտպանություն դպրոցի ուսմասվարի, որին փոխարինում են մարզպետի ազգականով։ Նրանք պահանջում են նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը, ով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսն է:
Նորընտիր տնօրենը դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ է ներկայացրել, ինչպես նաև մանկավարժական կոլեկտիվի և կառավարական խորհրդի անդամների նկատմամբ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը