ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը այսօրվանից սկսած Սյունիքի հովտային գոտում (Մեղրի, Ագարակ, Կապան և հարակից բնակավայրեր) ցերեկը կհասնի +20․․․+24, Տավուշի հովտային գոտում (Իջևան, Բերդ, Բագրատաշեն և հարակից բնակավայրեր) +20․․․+22, Արարատյան դաշտում և Երևանում +16․․․+17 աստիճանի»,-գրել է նա։
Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել նաև երեկ՝ տեղեկացնելով, որ սկսում ենք ջերմ գարնանային շաբաթ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը