08 03 2019

Ամեն վայրկյան ոտնահարվում են կնոջ իրավունքները․ Սեյրան Օհանյան

Ամեն վայրկյան ոտնահարվում են կնոջ իրավունքները․ Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 8-ի առիթով ֆեյսբուքյան էջում շնորհավորել է կանանց․

«Մարտի 8-ին ամբողջ աշխարհը նշում է Կանանց միջազգային տոնը, գեղեցիկ, հուզառատ խոսքերով շնորհավորում նրանց․․․ Սակայն արդյո՞ք միայն այսօր նրանց շնորհավորելը, մեկ ակնթարթ ժպիտ պարգևելը բավական է նրանց սրտերը ուրախությամբ ողողելու, նրանց հոգսը թեթևացնելու համար։

Իհարկե, ոչ, ամբողջ աշխարհում ամեն օր, ամեն վայրկյան ոտնահարվում, խտրականությամբ սահմանափակվում են կնոջ իրավունքները․․․

Եվ մեր՝ երկրագնդում ՈՒԺԵՂ կոչված կեսի պարտքն է պաշտպանել ու երջանկացել մեզ կյանք պարգևող մայրերին, մեր կանանց, քույրերին և դստրերին։

-Սիրելի՛ մայրեր, գեղեցի՛կ կանայք, հոգատա՛ր քույրեր

Արցախյան ազատամարտում հերոսացած կի՛ն մարտիկներ

Հայո՛ց մայրեր, որոնց որդիները իրենց կյանքը Հայրենիքի փրկությանը նվիրաբերեցին

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։ Մեզանից յուրաքանչյուրի կյանքում ամենաթանկ, ամենավառ հիշողությունները ձեր անունն ունեն:

Ձեզանից ծնվում, ձեզանով սնվում է մարդկությունը՝ ազգային և համամարդկային արժեքների, ապրեցնող ու վեհ գաղափարների առաջին սերմերը վերցնելով իր գիտակցության մեջ:

Ձեր գեղեցիկ և իմաստուն ներկայությունը պայքարելու, նոր հաղթանակներ կերտելու թևեր է տալիս:

Սիրո, նվիրումի անսպառ էներգիան, որ ճառագում է ձեզանից, աներևույթ փարվում և մշտապես, ուր էլ լինենք, մեզ ուղեկցում է...

Սրտանց մաղթում եմ, որ ձեզ շրջապատող և հարազատ մարդիկ միայն սիրով ու բարությամբ հատուցեն այն անթիվ բարիքների համար, որ ստացել են ձեզանից, հասկանան և պաշտպանեն ձեզ։

Երբ կինը շրջապատված է սիրով, նա արարում է, և այդ արարումից աշխարհն ավելի գեղեցիկ, լուսավոր, երջանիկ է դառնում։

Ձեզ ստեղծագործ, խաղաղ արարումի և նորանոր հաղթանակների բերկրանք եմ մաղթում․․․»,- ասված է նրա գրառման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ