Մարտի 7-ին Երևանի «Ավտոբուս» Փակ Բաժնետիրական Ընկերության 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվել են դուրս գալ երթուղի: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադառնալով խնդրին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երևանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։
Այս պահին խնդիրը կարգավորվում է»։
Ի դեպ, մշտապես տարբեր հարթակներից, նաև ուղևորներից շատ են եղել կասկածներ և մտավախություններ, որ գրպանահատներն ուղղակիորեն կապի մեջ են ավտուբուսի վարորդների հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը