ԱԺ-ն 101 կողմ ձայնով ընդունեց Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից ներկայացված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Բաց թողած ամեն զինակոչի համար օրենքով սահմանված տուգանքը սահմանված է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»,- ասաց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Այս պահի դրությամբ ունենք 10 հազարից ավելի հետախուզման մեջ գտնվող հայեր՝ պարտադիր զինծառայությունից խուսափելու փաստով, և նրանցից 3200-ը 27-ից 32 տարեկան հասակում են: 16-17 թվականի կարճ վիճակագրություն ունենք, որ 625 մարդ է վերադարձել հայրենիք` կատարելով 795 մլն դրամի չափով վճարում»,- ասաց հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը