«Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք, որոնք Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա:
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն էլ դարձյալ Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել էր կատարածը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը