28 02 2019

«ԲԷՑ»–ի աշխատակիցները միջպետական ճանապարհ էին փակել․ Shamshyan.com

«ԲԷՑ»–ի աշխատակիցները միջպետական ճանապարհ էին փակել․ Shamshyan.com

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության հյուսիսային մասնաճյուղի աշխատակիցները փետրվարի 28-ին,  փակել են Մ-6 միջպետական ճանապարհը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի հյուսիսային մասնաճյուղի տնօրեն Էդգար Բոջուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «ԲԷՑ»-ը իրեն ու ևս մի քանի աշխատակիցների առանց որևէ հիմնավոր պատճառի ազատել է աշխատանքից:

Կարճ ժամանակ անց տնօրենի հետ կապ են հաստատել «ԲԷՑ»-ի գլխամասից ու տեղեկացրել, որ տնօրենը մարտի մեկին կհանդիպի իրենց հետ: Աշխատակիցները բացել են ճանապարհը՝ նշելով, որ հանդիպումը եթե դրական արդյունք չտա, իրենք շարունակելու են ճանապարհներ փակել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ