Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել որոշ ԶԼՄ-ներին հատկացված տարածքների հարցի վերաբերյալ:
Փետրվար ամսին և հատկապես վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ լրատվամիջոցներ Երևանի քաղաքապետարանից ծանուցում են ստացել անհատույց կամ վարձակալության հիմունքներով իրենց տրամադրված տարածքներն ազատելու մասին։ Ընդ որում, որպես կանոն, դրա համար տրվել է 5 օր։ Այսպիսի հապճեպ և կտրուկ քայլերի անհրաժեշտությունը չի կարող արդարացվել այն հիմնավորմամբ, թե համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքները պետք է օգտագործվեն առավել արդյունավետ։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում քաղաքապետարանի հավելյալ պարզաբանումը, որ ծանուցումը մեխանիկորեն չի հանգեցնում օգտագործման իրավունքի դադարեցման և որ 5 օրը վերջնաժամկետ չէ ու չի ենթադրում, որ կազմակերպությունները պետք է ազատեն տարածքը, ինչպես նաև հավաստիացումը, որ յուրաքանչյուր դեպքով կկայացվի առանձին որոշում։
Այդուհանդերձ, քանի որ այս անհեռատես որոշումն ու դրանից բխող քայլերը սպառնում են լրատվամիջոցների բնականոն գործունեությանը, պահանջում ենք.
Կոչ ենք անում լրատվամիջոցների ղեկավարներին՝ չդրամատիզացնել իրավիճակը և հաշվի առնելով պաշտոնական պարզաբանումները՝ բանակցել քաղաքապետարանի հետ՝ ներկայացնելով սեփական առաջարկություններն ու պահանջները։ Պատրաստ ենք օգտակար լինել այդ գործընթացին՝ ներկայացնելով մեր տեսակետներն ու լուծումները»,- նշվում է հայտարարության մեջ։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը