Ստամբուլի Բալաթ թաղամասի Սուրբ Հրեշտակապետ եկեղեցու պատին անհայտ անձը կամ անձիք ռասիստական գրառումներ են կատարել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Լույս» ամսագիրը, եկեղեցու պատին ռասիստական գրառումների հետ կապված եկեղեցու կառավարող խորհուրդը լուսանկարներ ու տեսանյութ է պատրաստել և գրավոր բողոքի հետ միասին ներկայացրել Ֆաթիհի շրջանի ոստիկանություն։
Նշվում է, որ ոստիկանությունը արագ արձագանքել է խնդրին՝ խոստանալով ՛շուտափույթ բացահայտել մեղավորներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը