25 02 2019

Ինքնահրկիզման փորձ՝ կառավարության շենքի մոտ

Ինքնահրկիզման փորձ՝ կառավարության շենքի մոտ

Գեղանիստ համայնքի բնակիչ Ա. Ա.–ն Կառավարության շենքի առջև իր վրա բենզին է լցրել և փորձել է ինքնահրկիզվել:

Կառավարության շենքի մոտ գտնվող ոստիկանության աշխատակիցները նրան թույլ չեն տվել դա անել:

Ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն և այս պահին քննության է ենթարկվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ