Հնդկական Բանգալոր քաղաքում կայացած Aero India-2019 ավիաշոուի ընթացքում օդանավակայանի մերձակա կայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Դեպքի հետևանքով մոտ 300 տրանսպորտային միջոց է այրվել: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը։
Միջազգային ավիացուցադրության ընթացքում հրդեհվել են տարատեսակ տրանսպորտային միջոցներ՝ ավտոբուսներ, մարդատար մեքենաներ, մոտոցիկլետներ, սկուտերներ:
Ինչպես հաղորդվում է, ըստ նախնական տվյալնեի՝ հրդեհի պատճառ կարող էր դառնալ չոր խոտի վրա նետված չմարված ծխախոտը։
Այժմ կրակը հաջողվել է տեղայնացնել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը