24 02 2019

Վթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Վթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Փետրվարի 24-ին, ժամը 14:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Տավուշի մարզի Տավուշ գյուղին հարակից ջրամբարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել քաղաքացու (Ա. Գ., ծնված 1988 թ.) դին: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ ջրամբարն ընկած ավտոմեքենան ВАЗ 2107 մակնիշի է, և ղեկին եղել է պայմանագրային զինծառայող:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ