12  02  2019

«Դեղին բաճկոնավորների» նկատմամբ 1800 դատավճիռ է կայացվել

«Դեղին բաճկոնավորների» նկատմամբ 1800 դատավճիռ է կայացվել

Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտնել է, որ դատարանը 1800 դատավճիռ է կայացրել «դեղին բաճկոնավորների» նկատմամբ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Վարչապետը նաև նշել է, որ 1422 մարդ դեռ սպասում է իր դատավճռին։

«Սկսած շարժման մեկնարկից՝ 1796 վճիռ է կայացվել, 1422 մարդ դեռևս գտնվում է դատավճռի սպասման գործընթացում»,- ասել է Ֆիլիպը՝ պատասխանելով Ազգային ժողովի պատգամավորների հարցերին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ