12 02 2019

Մարզպետարանների աշխատակիցների 30%-ը կկրճատվի. Սուրեն Պապիկյան

Մարզպետարանների աշխատակիցների 30%-ը կկրճատվի. Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մարզպետարաններում օպտիմալացումներ են սպասվում․ աշխատակիցների մոտ 30 տոկոսը կկրճատվի։ Պապիկյանը հավելեց, որ մարզպետարաններում օպտիմալացումները մեկնարկել են դեռ հոկտեմբերից։

Նախարարը նշեց, որ մրցույթներ կանցկացվեն և առավել լավ ցուցանիշներ ցույց տված աշխատողները՝ աշխատակիցների 2/3–ը, կպահպանեն իրենց աշխատատեղերը։

Պապիկյանի խոսքով՝ կրճատումների նպատակն արդյունավետ կառավարումն է և առավել որակյալ մասնագետների ներգրավումը։

«Ներգրավվել են խորհրդատվական ընկերություններ, ֆինանսավորումը կատարում է Շվեյցարիայի զարգացման գործակալությունը, մի քանի մարզպետարաններում կատարվել են ուսումնասիրություններ, և եկել ենք այն եզրահանգման, որ այս փուլում մարզպետարանների աշխատակիցների մոտ 30 տոկոսը պիտի կրճատվի։ Արդեն իսկ սխեման կա։ Մի քանի փոքրիկ դետալների շտկումից հետո, նաև՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների ավարտից հետո, հաջորդիվ կլինի մարզպետարանների օպտիմալացումը»,– նշեց նախարարը՝ հավելելով, որ այս տարվա աշխատավարձային ֆոնդը չի կարող չպահպանվել, քանի որ հաստատված է բյուջեով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ