Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Իր ֆեյսբուքյան էջում նա մասնավորապես գրել է.
«Հարգելի լրագրողներ, տեղեկացնում եմ, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ներկայացրել եմ ՔԿ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմում։ Այս ընթացքում շարունակել եմ կատարել իմ աշխատանքային պարտականությունները, քանի դեռ դիմումը, սահմանված կարգով, մակագրված չէր։
Մտադիր եմ իմ հետագա մասնագիտական գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը