Facebook-ի Messenger-ում այսուհետ կարելի է ուղարկված հաղորդագրությունը ջնջել։ Այս մասին հաղորդվել է հավելվածի պաշտոնական կայքում։
Հաղորդագրությունը հնարավոր կլինի ջնջել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում։ Հրահանգը կատարելու համար պետք է սեղմել հաղորդագրության վրա և ընտրել «ջնջել բոլորի համար» գործառույթը, այնուհետև չաթում կհայտնվի տեքստ այն մասին, որ հաղորդագրությունը ջնջվել է։
Facebook-ի ներկայացուցիչը հաղորդել է, որ նոր գործառույթը փետրվարի 5-ից հասանելի կլինի, եթե ներբեռնվի Messenger-ի վերջին թարմացումը։
Նշենք, որ WhatsApp-ը, Telegram-ը և Viber-ն ունեն հաղորդագրությունները ջնջելու գործառույթ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը