Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հերքել է իր կողմից հունվարի 31-ին տարածված հաղորդագրությունը, թե փլուզման հետևանքով ազգությամբ հայ է մահացել: Դեսպանությունն ընդգծում է՝ Հաագայում շենքի փլուզման հետևանքով զոհ չի եղել:
«Հայցելով հանրության ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ Հաագայում գազի պայթյունի հետևանքով զոհ չի եղել։ Դեսպանությանը թյուրամիցության մեջ էին գցել այլ քաղաքում ավտոտնակում մեքենայի գազի ատրահոսքից զոհված երիտասարդի հարազատները»,-նշվում է պարզաբանման մեջ։
Հաագա քաղաքում տեղի ունեցած պայթյունից երեք տուն է փլուզվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը