Նիդերլանդների Հաագա քաղաքում պայթյուն է որոտացել։ Պատահարը տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյունի հետևանքով, վնասել է մի քանի սենյակներ։
Շենքի փլուզման հետևանքով զոհվածը 1996թ. ծնված տղամարդ է, ազգությամբ հայ։ Այս մասին թվիթերյան էջում գրառում է արել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
«Ցավով տեղեկացնում ենք, որ Հաագայում շենքի փլուզման հետևանքով զոհվածը 1996թ. ծնված ազգությամբ հայ է։ Խորապես ցավակցում ենք զոհվածի հարազատներին և բարեկամներին»,– ասվում է գրառման մեջ։
Ըստ նիդերլանդական լրատվամիջոցների՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է տասը մարդ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը