31 01 2019

6 օրում տարածաշրջանում գրանցվել է 5 երկրաշարժ

6 օրում տարածաշրջանում գրանցվել է 5  երկրաշարժ

Հունվարի 23-ից 29-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանի տարածքում 3 բալ և ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 5  երկրաշարժ.

Հունվարի 23-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ

Հունվարի 24-ին Իրան՝ Խոյ քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք և 15 կմ հարավ-արևմուտք 3 բալ ուժգնությամբ

Հունվարի 26-ին ԱՀ-ում՝ Մարտակերտ քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 19 հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ, երկուսն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Հունվարի 26-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սողոմոնյան կղզիների Չիրովանգա քաղաքից 50 կմ դեպի հարավ-արևմուտք: Նույն օրը Ֆիջի կղզիների տարածքում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հետևել է 5 և ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ