Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնը լուծարվում է։ Նման որոշում կայացրեց կառավարությունը՝ հունվարի 31-ի նիստում։
Լուծարման հիմնավորումն այն է, որ համանման ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններից պայմանագրային հիմունքներով ծառայություններ ձեռք բերելու դեպքում ՀՀ պետական բյուջեից կծախսվի անհամեմատ ավելի քիչ գումար, քան այն գումարը, որը ՀՀ պետական բյուջեից յուրաքանչյուր տարի տարվում է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը իր ընթացիկ ծախսերը հոգալու և կանոնադրական խնդիրները լուծելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը