29 01 2019

ՊԵԿ-ից 8 ամսում իմ պարգևատրումների գումարը 14 միլիոն է եղել. Դավիթ Անանյան

ՊԵԿ-ից 8 ամսում իմ պարգևատրումների գումարը 14 միլիոն է եղել. Դավիթ Անանյան

Մանրամասն պարզաբանում տրվեց պարգևատրումների, աշխատավարձերի, ընդհանուր այն տեղեկատվության հիման վրա, որը հրապարակման ենթակա է: Այս մասին հունվարի 29-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նշենք, որ նրան հրավիրել էին խմբակցության նիստին՝ կապված ՊԵԿ աշխատակիցներին աստղաբաշխական պարգևավճարներ տալու հետ:

«Հիմնավորումների խնդիր չկա: Կա պարզաբանումների խնդիր: Ես չեմ ասելու՝ իրենք բավարարված էին, թե չէ: Ես հարցերին պատասխանել եմ, ինքս իմ պատասխաններից բավարարված եմ»:

Հարցին՝ ինչո՞ւ են միայն ՊԵԿ-ին հրավիրել պարզաբանման, երբ պետական այլ մարմիններ ևս պարգևավճարներ են տվել, նա պատասխանեց.

«Հերթով բոլորի հետ աշխատանքային քննարկումներ են լինելու»:

Դիտարկմանը, թե 9 միլիոնի պարգևավճար է տրվել, նա պատասխանեց, որ «9 միլիոն չկա, սուտ է այդ տեղեկատվությունը: «8 միլիոն չկա, 7 միլիոն չկա, 6 միլիոն չկա»,- ասաց նա:

Հարցին՝ Դուք անձամբ ինչքա՞ն եք պարգևավճար ստացել, նա պատասխանեց.

«4.8 միլիոն Ֆիննախից եմ ստացել, 18.5 միլիոն՝ ՊԵԿ-ից: 4.8-ը ստացել եմ 4.5 ամսվա համար, 18.5-ը՝ 7.5 ամսվա համար: Իմ եկամուտները 2.3 միլիոնը չեն գերազանցել: ՊԵԿ-ից 8 ամսում իմ պարգևատրումների գումարը 14 միլիոն է եղել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ