The Washington Post-ն անդրադարձել է Հայաստանում «Հայոց արծիվներ․ Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Haynews.am կայքի համակարգող Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքին։
«Հայ քաղաքական գործիչը հացադուլից հետո մահացել է » վերնագրով նյութում նշվում է․ «Հայաստանի փոքր քաղաքական կուսակցության առաջնորդը մահացավ բանտում՝ հացադուլից հետո, որը տևեց մոտ երկու ամիս»։
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում հունվարի 26-ին մահացել է 44 օր հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Երամիշի Եղիազարյանը:
Քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։ Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը