26 01 2019

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում հունվարի 26-ին մահացել է 44 օր հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Երամիշի Եղիազարյանը:

51-ամյա Մհեր Եղիազարյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով՝ կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպքի մեջ կասկածվելու համար։

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։

Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նշենք, որ Մհեր Եղիազարյանը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահն էր, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատուն։ Համաձայն ԱԱԾ-ի՝ Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել էր 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ