23 01 2019

Ո՞ր մարմինն է ՀՀ-ում հակակոռուպցիոն շարքում լավագույնը

Ո՞ր մարմինն է ՀՀ-ում հակակոռուպցիոն շարքում լավագույնը

Եվրոպական միություն/Եվրոպայի Խորհուրդ «Գործընկերություն հանուն Լավ Կառավարման» ծրագրի շրջանակներում Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Բելառուս) իրականացվել է «Մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների անկախության և գործառնական արդյունավետության» գնահատում:

Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից: Հայաստանի հակակոռուպցիոն մարմիններից գնահատման են ենթարկվել Կոռուպցիայի պայքարի դեմ խորհուրդը, Հատուկ քննչական ծառայությունը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և Գլխավոր դատախազությունը՝ 2017-2018թթ. ժամանակահատվածի համար: Հակակոռուպցիոն մարմինների անկախությունը գնահատվել է Գիլարդի անկախության ցուցիչի հիման վրա, իսկ գործառնական արդյունավետությունը՝ ըստ մակարդակների (անարդյունավետ, սահմանափակ արդյունավետություն, միջին արդյունավետություն, առավելապես արդյունավետ, բարձր արդյունավետություն):

Ըստ անկախության ցուցիչի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն առավելագույն 1 միավորից ստացել է 0.87 միավոր և վերջինիս գործառնական արդյունավետությունը գնահատվել է բարձր:

Այս բարձր ցուցանիշը համադրվում է Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային բյուրոյի ցուցանիշի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ