23 01 2019

Բողոքի ակցիա դատարանի առջև՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին ազատ արձակելու պահանջով

Բողոքի ակցիա դատարանի առջև՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին ազատ արձակելու պահանջով

Հունվարի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացած «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա դատական նիստին ներկա չէին գործով տուժողներից երկուսը։

Տուժողների բացակայության պայմաններում այսօրվա դատական նիստը հետաձգվեց եւ ամբաստանյալների աջակիցներըլուսանկարներով ակցիան շարունակեցին դատարանի բակում։

«Սասնա ծռերի» աջակիցները պահանջում են ազատ արձակել գործով կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին։

Գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի եղբայրը՝ Դավիթ Եղիազարյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նորմալ չէ հեղափոխված Հայաստանում Բարսեղյանը և Բիլյանը գտնվեն կալանքի տակ։

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ