20 01 2019

«Նախագահական» ոտանավոր՝ քուռակի մասին



Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բանաստեղծություն է գրել փոքրիկ քուռակի մասին, որը ծնվել է 2019 թվականի հունվարի 1-ին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի կառավարության թերթին։ Նախագահի բանաստեղծությունը հրապարակվել է թերթի առաջին էջում։

Բերդիմուհամեդովը քուռակին անվանակոչել է «Ռովաչ» («Բարգավաճող»)՝ հաշվի առնելով, որ քուռակը լույս աշխարհ է եկել հենց Ամանորին, իսկ տարվա կարգախոսն է՝ «Թուրքմենստան՝ Բարգավաճման հայրենիք»։

Նախարարների խորհրդի փակման ժամանակ նախագահն ընթերցել է իր հեղինակած բանաստեղծությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ