16 01 2019

Աշխարհը ցնցած 13 հանճարեղ երկնաքերերը

Աշխարհը ցնցած 13 հանճարեղ երկնաքերերը

Շնորհիվ յոթմղոնանոց քայլերով զարգացող ժամանակակից ինժեներական աշխատանքի՝ մենք տեսնում ենք բազմահարկ ցնցող երկնաքերեր։ Նոր կառուցվող շինություններն արագորեն հետևում են մեկը մյուսին՝ առաջ անցնելով իրենց հնարավորություններով, որոնք նախկինում անգամ հնարավոր չէր պատկերացնել։

AdMe.ru-ն կիսվել է ճարտարապետության հրաշք գործերից, որոնք ստեղծվել են աշխարհի տարբեր երկրներում։

1․ Համաշխարհային առևտրի կենտրոն, Նյու Յորք

Ավելի վաղ հայտնի է եղել «Ազատության աշտարակ» անունով, կառուցվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակին։ Այս պահին այն ԱՄՆ-ում ամենաբարձր շինությունն է՝ 360 մետր՝ 1776 ֆուտ բարձրությամբ։ Թիվը խորհրդանշում է անկախության հռչակագրի ստորագրման տարեթիվը։

2․ «Էվոլյուցիա» աշտարակը, Մոսկվա

Հասնելով 250 մետր բարձրության՝ շինությունը 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել 2015 թվականին Emporis Skyscraper Awards ճարտարապետական մրցանակաբաշխության ժամանակ՝ որպես աշխարհում լավագույն երկնաքերներից մեկը։ ԴՆԹ-ի նմանվող տեսքը խորհրդանշում է մարդկանց, ընտանիքների և սերունդների միավորումը։ Այստեղից էլ աշտարակի անունը։

3․ «Ագորա» աշտարակ, Թայվան

Էկոլոգիապես մաքուր աշտարակը տարածաշրջանի ամենամեծ բնակելի շենքերից է։ 2010 թվականին ճարտարապետ Վինսենթ Քալլեբաուտը հաղթեց մրցույթում՝ շնորհիվ այս դիզայն-պրոեկտի։ Կանաչ էքստերիերը ներկայացնում է «էկոլոգիական շինության նորարարական հայեցակարգը»։ Անշուշտ, մեր ածխածնային հետքի կրճատումը դեպի ապագա մեծ քայլ է։

4․ «Լախտա-կենտրոն», Սանկտ Պետերբուրգ

Ունենալով 462 մետր բարձրություն՝ այս շինությունը Եվրոպայում և ՌԴ-ում ամենաբարձրն է՝ միաժամանակ լինելով նաև աշխարհի ամենահյուսիսային շինությունը։ Շենքի հիմքերը գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենամեծ տարածություն, որը լցված է բետոնով։

5․ W350, Տոկիո

Այս կառույցի շինարարությունը նախատեսված է ավարտել 2041 թվականին։ Այն կդառնա աշխարհի ամենաբարձր փայտե երկնաքերը։ Այն ստեղծվում է բնության հանդեպ տածած սիրով։ Ներսում գտնվելով՝ մարդիկ կարող են վայելել արևային լույսը։ Կառույցը պետք է քաղաքային կյանքին ջերմություն և հանգստություն փոխանցի։

6․ «Պտտվող աշտարակ», Դուբայ

Այս հեղափոխական շինության բնակիչները կարող են պտտել նրա ամեն շերտը, այնպես որ շենքը կարող է ամեն օր փոխել իր տեսքը։ Դևիդ Ֆիշերը՝ ճարտարապետը, ով մինչ այդ երբեք երկնաքերներ չի նախագծել, շենքի մասին այսպես է արտահայտվում․ «Այն նախագծել է ժամանակը, ձևավորել կյանքը, որը մեզ իր նոր հորիզոններն է բացում»։

7․ «Գրանդ Լիսբոա», Մակաո, Չինաստան

Քաղաքային բնապատկերի ֆոնին այս իսկապես ցնցող տեսքով և ինտերիերով մշակութային կառույցն առանձնանում է։ «Փետուրներով» դիզայնի ոգեշնչում է ծառայել բրազիլական աքսեսուարը, որը նախատեսված է գլխի համար։ Դա խորհրդանշում է պորտուգալացիների ազդեցությունը Մակաոյի և Հարավային Ամերիկայի վրա։

8․ Մոսկվայի պետական համակսարան, Ռուսաստան

Մոսկվայի պետհամալսարանի շենքն ամենաբարձր պետական կառույցն է աշխարհում։ Նրա պատմությունը հասնում է 1755 թվական, երբ այն Լոմոնոսովի անվան համալսարանի անուն ուներ։ Հենց այս համալսարանում են սովորել Նոբելյան բազմաթիվ մրցանակակիրներ և գիտնականներ։

9․ «Բիգ-բենդ», Նյու Յորք, ծրագրվում է

«Բիգ-բենդ» կամարաձև երկնաքերը՝  4000 մետր բարձրությամբ, կարող է դառնալ աշխարհի ամենաերկար շինությունը։ Ռեկորդային կլինի ոչ թե շենքի բարձրությունը, այլ հենց աշտարակի հիմքի և ծայրի միջև ընկած հեռավորությունը։

10․ «Ալ-Նուր» աշտարակ, Մարոկկո, ծրագրվում է

Այս նախագիծն ավարտվելուց հետո կդառնա ամենաբարձր շինությունն աֆրիկյան մայրցամաքում։ Աշտարակի դիզայնի հեղինակը ֆրանսիացի է։ Շենքը կնմանվի փետուրե գրիչի, ինչը կխորհրդանշի Աֆրիկայի ապագայի արտագրությունը Թարեք բեն Լադենի կողմից։

11․ «Ջիդդա» աշտարակ, Ջիդդա, Սաուդյան Արաբիա

Այս շենքը ևս դեռևս կառուցվում է։ Ծրագրվում է, որ շինարարությունը կավարտվի 2020 թվականին։ Աշտարակը կդառնա առաջինը, որի բարձրությունը կանցնի 1 կիլոմետրը։ Նմանվելով հողի միջից ծաղկող տերևի՝ շենքը կխորհրդանշի բարգավաճում, զարգացում և տարածաշրջանային աճ՝ թագավորության տնտեսական և մշակութային զարգացման խորհրդանիշ։

12․ «Թագավորական կենտրոն», Էր Ռիադ, Սաուդյան Արաբիա

Եվս մեկ երկնաքեր, որն «անցքեր» ունի։ «Թագավորական կենտրոնի» դատարկ մասը գիշերը լուսավորվում է անդադար փայլող լույսերով։ Այն բնութագրում են որպես քաղաքի յուրօրինակ վզնոց։

13․Q1, Ավստրալիա

Q1-ը ինժեներական վարպետության համար ճանաչվել է Քվինսլենդում ամենանշանակալի շենքերից մեկը։ Այն աշխարհում վեցերորդ ամենաբարձր բնակելի երկնաքերն է և ամենաբարձրը Ավստրալիայում և Հարավային կիսագնդում։ Աշտարակի դիզայնը խորհրդանշում է 2000 թվականի Ավստրալիայի Օլիմպիական խաղերի ջահը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ