Համացանցում լուսանկար է տարծվել, որ երևանյան սուպերմարկետներում Նիկոլ անունով շոկոլադե կոնֆետներ են վաճառվում:
Բացի դրանից, PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրացման գործակալությունից հայտնել էին, որ 2018 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ անունը տրվել է 14 նորածնի: Նշվում է, որ 2017 թվականի ընթացքում Նիկոլ անունը տրվել է ընդամենը 3 նորածնի:
Ստացվում է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ անունը մոտ 4 անգամ ավելի շատ է դրվել, քան ամբողջ 2017 թվականի ընթացքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը