14 01 2019

Մի խորշեք օտարազգիներից, ընդունեք մուլտիկուլտուրալիզմը. Ղազինյան

Մի խորշեք օտարազգիներից, ընդունեք մուլտիկուլտուրալիզմը. Ղազինյան

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«էմիգրացիայի նկատմամբ մեր հասարակության կողմից նկատելի է ընդգծված անտոգոնիզմ՝ հակակրանք, ինչը, կարծում եմ, հետևանք է մեր ազգային խորը պահպանողականության և օտարների նկատմամբ ունեցած անվտահության։

Ժամանակակից աշխարհում էմիգրացիան դիտարկվում է ոչ այնքան մարտահրավեր, որքան հնարավորություն։

Գրագետ կառավարվող պետությունները մշակում են նպատակային և թիրախավորված միգրացիոն քաղաքականություն՝ պետություն մուտքի ևբնակության թույլտվություն տալով կոնկրետ իտելեկտի և կարողությունների տեր էմիգրանտների։

Գիտականորեն և պրակտիկայում ապացուցված է, որ էմիգրանտներն շատ ավելի մոտիվացված են աշխատելու, բարիք և արժեք ստեղծելու, քան բնիկները։

Եթե ուսումնասիրենք ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի և այլ զարգացած պետությունների տնտեսություններում միգրանտների դերակատարության չափաբաժինը, ապա պարզ կդառնա, որ նրանց ներդրումը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի մեջ անհամեմատ ավելի է, քան տեղացիներինը։

Հիմա Հայաստանը հետաքրքիր է դառնում Հնդկաստանի քաղաքացիների համար, ինչը, ճիշտ և գրագետ կառավարման արդյունքում կարող է դառնալ լուրջ խթան տնտեսության կոնկրետ ճյուղերի զարգացման համար։

Ցավոք, մեր նոր կառավարությունը դեռ չի մշակել այդպիսի քաղաքականություն, բայց հույսով եմ, որ նոր որակի միգրացիոն ռազմավարություն այնուամենայնիվ կմշակվի, քանի որ դա ինչ որ չափով նաև ազգային և դեմոգրաֆիական անվտանգության խնդիր է։

Այնպես որ, հարգելի գիտակից քաղաքացիներ, մի խորշեք օտարազգիներից, ընդունեք մուլտիկուլտուրալիզմը, օգտվեք դրա ընձեռած հնարավորություններից։

P.S. Հնդիների պահով մի տեսակ աշխարհաքաղաքական հետք եմ նկատում, իրենք պատահական երկրներ չեն գնում . . .

Սա իմիջիայլոց, կարեւորություն մի տվեք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ