Փարիզում «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների բողոքի ցույցի ընթացքում 240-ից ավելի մարդ է ձերբակալվել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին:
Սա արդեն իններորդ շաբաթն է, երբ Փարիզում և ֆրանսիական մի շարք այլ քաղաքներում բողոքի զանգավածային ցույցեր են անցկացվում, որոնք հաճախակի ուղեկցվում են անկարգություններով և ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներով:
Ֆրանսիական հեռուստաալիքի տվյալներով՝ Փարիզում արդեն 102 մարդ է ձերբակալվել՝ «բռնություն իրականացնել նախապատրաստվելու պատճառով»:
Հիշեցնենք, որ ուցարարներն անկարգություններ էին սկսել Հաղթանակի կամարի մոտ, որից հետո ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը