Մոտ 50 մարդ է վիրավորվել Փարիզի կենտրոնում գտնվող հացի խանութում տեղի ունեցած պայթյունից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի ՆԳՆ-ին։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկու տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, յոթ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, ևս 11-ը՝ թեթեւ։ Հաղորդվում է նաև 3 զոհի մասին։
Ինչպես տեղեկացնում է PA-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը, հրշեջները վիրավորներին դուրս են բերել պատուհաններից և տարհանել շենքի բնակիչներին։
Ականատեսները ֆրանսիական լրատվամիջոցներին հայտնել են, որ լսել են պայթյունի ձայնը, և մերձակա շենքերում գտնվող մարդիկ ասես հայտնվել են ծուղակում։
Շենքը, որտեղ որոտացել է պայթյունը, գտնվում է Փարիզի 9-րդ օկրուգի Թրեւի փողոցում, Ֆոլի-Բերժեր թատրոնի հարեւանությամբ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը կապ չունի «դեղին անթև բաճկոնների» շարժման հետ, որոնց բողոքի հերթական ակցիաները կանցկացվեն այսօր: Ենթադրվում է, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել:
В парижской пекарне прогремел взрыв. Говорят об утечке газа, но официальная причина пока не названа #BREAKING#Parispic.twitter.com/lknYwmbtrA
— ⚡СРОЧНО⚡ (@sro4no) 12 января 2019 г.
À cette heure, 2 sapeurs-pompiers de la brigade des @PompiersParis sont décédés.
— Christophe Castaner (@CCastaner) 12 января 2019 г.
10 personnes sont en urgence absolue dont un sapeur-pompier.
37 personnes sont en urgence relative.
Immense tristesse. Soutien aux familles des victimes.
La Nation s’incline devant leur douleur. pic.twitter.com/sXbEETBLuD
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը