Փարիզում անկարգություններ են սկսվել Հաղթանակի կամարի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ինչպես նշվում է, ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառում:
Մի շարք ցուցարարներ սկսել են շշեր և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:
«Դեղին բաճկոնավորների» շարժման մասնակիցները Փարիզում անցկացրած երեքժամանոց երթից հետո ժամանել էին Հաղթանակի կամարի մոտ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը