10 01 2019

Պահանջում են ներում չշնորհել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին

Պահանջում են ներում չշնորհել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին

Մի շարք հայտնի բժիշկներ, ԵՊԲՀ դասախոսներ ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով մերժել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը: Ստորագրահավաքին որպես բժիշկ միացել է նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Տեղեկությունը հաստատել են ԵՊԲՀ մամուլի ծառայությունից։

Ստորագրահավաքին արդեն իսկ միացել է մոտ 200 անձ։

Արդեն մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են տարածվում, որ շուտով ազատ կարձակվի ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը։ 

Հիշեցնենք, որ տեղեկություններին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը։ «Սեր ու համերաշխություն գոռալով՝ արյունոտ ձեռքերը չեն մաքրվում»,- գրել էր նա։

Իոսիֆ Աղաջանովը ԵՊԲՀ ուսանող է եղել, սերում է հայտնի բժիշկների ընտանիքից, հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, հայտնի պրոֆեսոր է, տասնյակ տարիներ աշխատում է ԵՊԲՀ-ում, այժմ ամբիոնի վարիչ է։

Լուսանկարը՝ «Հետք»-ի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ