Կինոմանների համար 2018 թվականի լավագույն ֆիլմերն ամփոփելու ժամանակն է։ «Օսկար»-ի համար թեկնածուներ ընտրելը դա անելու լավագույն ձևերից է։ Նախորդ տարվա ընթացքում բազմաթիվ հրաշալի ֆիլմեր ստեղծվեցին, սակայն քչերը գերեցին հանդիսատեսին կամ առավել ևս՝ քննադատներին։ AdMe.ru-ն առաջարկում է հիշել «Օսկար»-ին արժանի ֆիլմերը, միաժամանակ նաև այլ որակյալ ու հիշարժան ֆիլմեր, որոնք ձեր տարին ավելի վառ և հետաքրքրիր դարձրին։
«Վոքս Լյուքս» (Vox lux) - ակտուալ ֆիլմ փոփ-երաժշտության և բռնության մասին, որոնք ձեռք ձեռքի տված են քայլում 21-րդ դարում
«Բենը վերադառնում է» (Ben is back) - Ջուլիա Ռոբերտսը Լուկաս Հեջեսի հետ կինոմաններին կստիպի իսկական դրամա վերապրել Բենի մասին, ով որոշում է փախչել վերականգնողական կենտրոնից։
«Ութերորդ դասարան» (Eighth Grade)- Ֆիլմ ութերորդդասարանցի Քեյլիի և նրա դեռահասության դժվարին շրջանի մասին։ Ամաչկոտ աղջիկն ինքնավստահություն ձեռք բերելու և ինքնագնահատականը բարձրացնելու համար բլոգ է վարում սեփական անձի հանդեպ սիրո մասին։ Այս ֆիլմը հավակնում է «Օսկար» ստանալ օրիգինալ սցենարի համար։
«Հատուցման ժամ» (Destroyer) Էրինի դերի համար Նիկոլ Քիդմանն անճաաչելի է դարձել, ինչի շնորհիվ կարող է արժանանալ լավագույն կնոջ դերին։ Էրինը հանցավոր խմբում է ներառվում, իսկ ժամանակի ընթացքում սիրահարվում գործընկերոջը։ Հատուկ գործողությունը հաջող չի ընթանում, և այլն դժբախտության է հանգեցնում։
«Գեղեցիկ տղան» (Beautiful boy) - Դևիդը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչպես իր խելացի տղան վերածվեց թմրամոլի․ չէ՞ որ տղան մեծացել է սիրով լի և ջերմ մթնոլորտում․ ի՞նչ են բաց թողել ծնողները։ Դերասանները հավակնում են լավագույն դերին արժանանալ։
«Կարո՞ղ եք ինձ ներել» (Can You Ever Forgive Me?) - Գլխավոր դերում Մելիսսա Մաքքարթին է։ Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա և պատմում է արկածախնդիր գրողի մասին, ով կարիքից դրդված՝ կեղծում է հայտնիների նամակները։
«Եթե Բիլ-Սթրիթը կարողանար խոսել» (If Beale Street Could Talk) - Ֆիլմի գլխավոր հերոսուհին աֆրոամերիկացի կին է, ով սպասում է իր առաջնեկին։ Նրա և սիրելիի երջանկությունը վտանգվում է, երբ երիտասարդին մեղադրում են բռնաբարության մեջ։ Հերոսուհին հրաժարվում է հավատալ, որ իր սիրելին կարող է այդպիսի քայլի դիմած լինել։ Ֆիլմը խորաթափանց դրամա է ռասիզմի թեմայով։
«Քեմերոն Փոստի սխալ դաստիարակությունը» (The Miseducation of Cameron Post) - «Հոգատար» բարեկամները Քեմերոնին ուղարկում են նույնասեռական հակումներից բուժվելու՝ իմանալով նրա և համադասարանցու կապի մասին։ Ոչ հասարակ, նուրբ ու հուզիչ ֆիլմ, որն արժանի է լավագույն ադապտացված սցենարի մրցանակին։
«Այրիները» (Widows) - Մի քանի երջանիկ կին մեկ գիշերում այրիացան։ Նրանց ամուսինները մահացան գողության փորձի ժամանակ։ Այժմ կանայք պետք է պատասխան տան ամուսինների արարքների համար։
«Ռոմա» (Roma) - Հրաշալի սև-սպիտակ ֆիլմ մեծ մեքսիկական ընտանիքի մասին։ Պատմությունը ներկայացվում է բազմանդամ ընտանիքի աղախնու կողմից։ Հիշողություններ մի մարդուց, ով ապրում է պատմական կարևոր իրադարձությունների ժամանակ։ «Օսկար»-ի ուժեղ թեկնածու ֆիլմ։
«Հովվի օրագիրը» (First Reformed) - Հոգևոր հովիվ Թոլլերը կյանքի դժվար փուլում է․ Իրաքում մահացել է որդին, կնոջից ամուսնալուծվել է։ Ուժեղ դրամա՝ Իթան Հոուքի և Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ։
«Թմրառաքիչը» (The Mule) - Էրլը 87 տարեկան է, այլևս լավ հարաբերություններ չունի կնոջ հետ, իսկ նրա մասնավոր բիզնեսը չի հաջողում։ Հենց այդ ժամանակ նրան հասարակ աշխատանք են առաջարկում՝ բեռնափոխադրում կատարել։ Շուտով հերոսը հասկանում է, որ պարզապես բեռնափոխադրում չի իրականացնում, այլ կապվել է թմրանյութ վաճառողի հետ։ Քլինթ Իստվուդի շքեղ գործը՝ և՛ որպես դերասան, և՛ որպես ռեժիսոր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը