09 01 2019

ՃՈ տարածքային ստորաբաժանումների համար սահմանվել է աշխատանքային ռեժիմ

ՃՈ տարածքային ստորաբաժանումների համար սահմանվել է աշխատանքային ռեժիմ

Տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման, հաշվառման, գրավի ու լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների գրանցման, վարորդական վկայականների հատկացման հետ կապված քաղաքացիներին մատուցվող ծառայությունները պատշաճ կազմակերպելու նպատակով 2019 թվականի հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության պետի հրամանով Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել է հետևյալ աշխատանքային ռեժիմը՝

1. Երկուշաբթիից ուրբաթ օրը ներառյալ՝ քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, տրանսպորտային միջոցի զննության կայանում՝ ժամը 09.00-16.30

2. Շաբաթ օրը՝ քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-14.00, տրանսպորտային միջոցի զննության կայանում՝ ժամը 09.00-13.00

3. Ստորաբաժանման համար ընդմիջման ժամ չի սահմանվում:

Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից:            

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ