07 01 2019

Համաշխարհային բանկի նախագահը հրաժարական է տվել

Համաշխարհային բանկի նախագահը հրաժարական է տվել

Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոմ Կիմը փետրվարի 1-ից հեռանում է իր պաշտոնից, ՀԲ ղեկավարի պարտականությունները կկատարի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւնան։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով  բանկի մամուլի հաղորդագրությանը։

Կիմը հեռանում է պաշտանավարման ժամկետի ավարտից շուտ (այն լրանալու էր 2022 թվականին)։ Նա ՀԲ նախագահ է եղել 6 տարուց ավելի։ Որպես հրաժարականի պաշտոնական պատճառ է նշվում բանկիրի ցանկությունը վերադառնալ մասնավոր ոլորտում աշխատելու։

Իր ձեռքբերումների շարքում Կիմը նշել է ՀԲ խմբի բաղկացուցիչ մաս կազմող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի կանոնադրական կապիտալի բարձրացումը 13 մլրդ դոլարով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ