07 01 2019

Կարագանդայում ծեծկռտուքից հետո հետախուզվող հայ երիտասարդի տեսաուղերձը



Ղազախստանում հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը տեսաուղերձով է հանդես եկել: Համացանցում տարածված տեսանյութում նա նշում է․

«Ես Նարեկ Հովնանի Գուրուրյանն եմ՝ ծնված 1997-ի մարտի 30-ին: Առաջին հերթին ցավակցություն եմ հայտնում զոհվածի ընտանիքին և ցանկանում եմ ասել, որ ոչ ոքի չեմ սպանել: Այն չարաբաստիկ գիշերը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չեմ սպանել:

Ես պատրաստ եմ հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին և խնդրում եմ իշխանություններին ապահովել իմ անվտանգությունն ու թափանցիկ հետաքննություն անցկացնել: Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար, սակայն ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի: Ես մարդասպան չեմ», - ասում է երիտասարդը հրապարակված տեսագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը ոչ սթափ վիճակում գտնվող մի խումբ տղամարդկանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ, որի ժամանակ մեկ մարդ դանակի վնասվածքից մահացել է, ևս երեքը՝ վիրավորվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ