Բագրատ սրբազանը տեսաուղերձ է հղել 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ։
«Չեմ մոռանալու՝ հանուն Հայաստանի և չեմ ներելու՝ հանուն Արցախի։
2020 թվականին հայրենական պատերազմի ելան հայոց քաջարի գնդերը՝ առանց կասկած ունենալու, որ պատերազմի ելքն արդեն իսկ կանխորոշվա էր, քանզի պատերազմի առաջին օրն իսկ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարեց՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Ասաց և արեց՝ պետությանը պարտության մատնելով, ինքը իրեն անպարտ կարգելով»,- ուղերձում ասում է սրբազան հայրը։
Ամոթ և խայտառակություն որակելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ սրբազանը նշում է, որ իրական պատերազմը չի դադարել և շարունակությանը ականատես ենք եղել վերջին տարիներին։
«44 օր տևած պատերազմի, դրան նախորդող փուլի, պատերազմի ընթացքում, ապա նայև հաջորդ ողջ շրջանում Հայաստանի իշխանությունների քայլերի, ընդունած որոշումների, ձեռք բերված պայմանավորվախութունների ու դրանց հետևանքնենրի իրական գնահատականը կտա վաղվա Հայաստանը, խորը և անաչառ իրակավական քննության արդյունքում, բոլոր մեղավորների՝ օրենքի ողջ խստությմաբ պատժելու ճանապարհով։ Սակայն այսօր իսկ արդեն միանշանակ և առավել քան հիմնավոր կարելի է փաստել, որ այս իշխանությունը չի իրականացրել անվտանգության ապահովման իր գործառույթը՝ ո՛չ պատերզմից առաջ, ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ դրանից հետո։
Վաղվա Հայաստանը կտա նաև իրական խաղաղության օրակարգը, որը որևէ կերպ այսօրվա պարտված իշխանությունների քարոզած՝ ամեն գնով, մուրացիկ խղաղություը չէ, այլ հավասարակշռության վրա կառուցած խաղաղություն է, որը կլինի արդար, կայուն և երկարաժամկետ։
Հետևաբար, քանի դեռ Հայաստանում շարունակում են իշխանության մնալ ամեն ինչ զիջելու պատրաստ, պարտված ու անգամ մարդասիրական խնդիրները, գերիների վերադարձի հարցը լուծելու կարողություն չունեցող իշխանությունները, քանի դեռ իշխանությունը զավթել են Հայաստանի ազգային, պետական շահերի հետ որևէ աղերս չունեցողները, 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսած աղետը շարունակվում և շարունակվելու է իր տարաբնույթ դրսևորումներով։
Մենք կոչված ենք փոփոխության, մենք կոչված ենք ապաքինման և վերականգնման, մենք կոչված ենք հայրենիք և հաղթանակ վերադարձնելու մեր բազմահազար զավակներին, որոնք մեկնեցին մահն արհամարհելու, հայրենիքն ու հայթանակն իրենց սրտերում և աչքերի մեջ»։
Ուղերձն ամբողջությամբ՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը