Forbes-ը հրապարակել է զբոսաշրջության համար աշխարհի լավագույն 15 վայրերը, որտեղ հայտնվել է նաև Հայաստանը:
Ըստ պարբերականի՝ 1-ին հորիզոնականում Թեքսասի Սան Անտոնիոն է, որտեղ կարելի է վայելել աշխարհի առավել զանազան ուտեսները:
2-րդ հորիզոնականում Մեքսիկայի Պուեբլա քաղաքան է, որի գեղեցկությունն, ըստ հանդեսի, անկրկնելի է:
3-րդ տեղում է Հավային. ըստ պարբերականի՝ այստեղ խոսքերն ավելորդ են:
4-րդը՝ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնում գտնվող Սբ. Հելենա կղզին է, որն իրակական մարգարիտ է ջրի երեսին:
5-րդը՝ Ֆիլիպինների Լագունա շրջանն է, որտեղ լողալ սիրողների երազանքների իրականացման համար կա ամեն ինչ:
6-րդը՝ Բալկաններն է, որտեղ այցելելով կարող եք վայելել Եվրոպան, միևնույն ժամանակ գումար խնայելով:
7-րդը՝ Հնդկաստանի Ագրայում գտնվող Թաջ Մահալն է, որտեղ պետք է այցելեն բոլոր նրանք, ովքեր իրենց իրական զբոսաշրջիկ են համարում:
8-րդը՝ Բուդապեշտն է, որը հաճախ անվանում են նաև կարմիր աղյուսների քաղաք:
9-րդը՝ Բուենոս Այրեսն է, որտեղ մեկ անգամ այցելելուց հետո կսիրահարվեք այս քաղաքին ընդմիշտ:
10-րդը՝ Մոնղոլիայի Գոբի անապատն է, որն առավել մատչելի հանգստյան վայրերից մեկն է:
11-րդը՝ Հարավային Աֆրիկան է, որն, այն վայրերից է, որտեղ կարելի է ոչ միայն հանգիստ անցկացնել, այլև մշտապես բնակվել՝ բավականին մատչելի գումարով:
12-րդը՝ Զանզիբարն, որտեղ խորհուրդ է տրվում այցելել իրական էկզոտիկայի սիրահարներին:
13-րդը՝ Հայաստանն է, որն ըստ հանդեսի, թաքնված գոհար է, որը զանգվածային զբոսաշրջությունը դեռ չի փոխել:
14-րդը՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադն է, որտեղ գիշերային կյանքը անկրկնելի է: Այստեղ գիշերը կարող է շարունակվել մինչև վաղ առավոտ:
Եվ ցուցակը եզրափակում է հայտնի դրակուլայի հայրենիք Տրանսիլվանիան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը