Forbes-ը Հայաստանը ներառել է 2019 թվականի 18 լավագույն բյուջետային զբոսաշրջային ուղղությունների ցուցակի մեջ:
Հրապարակման հեղինակը նշում է, որ «Կովկասի լեռներում գտնվող Հայաստանը թաքնված մարգարիտ է, որին մինչ օրս չի հասել զանգվածային զբոսաշրջությունը։ Ըստ հեղինակի՝ ՀՀ-ն կարող է շատ բան առաջարկել զբոսաշրջիկներին՝ հարուստ պատմություն, գինեգործություն, տպավորիչ բնապատկերներ, հնագույն վանքեր և լեռների գրավիչ ոգին: Երևանն աշխույժ քաղաք է՝ լայն պողոտաներով, համեղ ուտեստներով ռեստորաններով, թանգարաններով և փողոցային շուկաներով, որտեղ վաճառվում են տեղական ձեռքի աշխատանքի արտադրանքներ:
«Իմ հայկական ժառանգորդության շնորհիվ ես մեծացել եմ հայկական համեղ ուտելիքներով: Իմ սիրելի տեղական ճաշատեսակների թվում են տոլման, խորովածը, ինչպես նաև լավաշով տեղական պանիրները: Գինու սիրահարների համար Հայաստանը կատարյալ վայր է տարբեր մրգերից, ինչպիսին են նուռը, որը Հայաստանի ազգային խորհրդանիշն է, մոշը և բալը, պատրաստված գինի համտեսելու համար:
Մայրաքաղաքի սահմաններից դուրս բնությունը գեղատեսիլ է: Կարող եք այցելել աշխարհում հնագույն Արենիի գինու գործարանը, ապշեցուցիչ եկեղեցիներ կամ Էջմիածնում աշխարհում հնագույն տաճարը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը