Տեսախցիկները ֆիքսել են Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած հզոր պայթյունի պահը: Այս մասին հայտնում է Life.ru-ն։
Պայթյունի հետևանքով փլուզվել է շքամուտքերից մեկը, վնասվել է 48 բնակարան, որոնցում ապրում էր 110 մարդ:
Պայթյունը որոտացել է լույս դեկտեմբերի 31-ի առավոտյան, երբ հարյուրից ավելի բնակիչները քնած են եղել:
Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է չորսի: Փլատակներում շարունակում է արգելափակված մնալ մոտ 70 մարդ:
Անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ որպես պայթյունի պատճառ դիտարկվում է միայն գազի արտահոսքը, մյուս վարկածները չեն քննարկվում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկանալով միջադեպի մասին, կարգադրել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլոր տուժածներին ու զոհերի հարազատներին: Վնասված շենքի բնակիչներին ժամանակավոր ապաստարան կտրամադրվի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը