Ավարտում ենք 2018 թվականը և անմիջապես անցում կատարում 2019-ին։ Տարին հարուստ էր կարևոր և հնչեղ իրադարձություններով:
Yerevan.Today-ը ամբողջ տարվա ընթացքում հավատարիմ մնալով անաչառ և անկողմնակալ լրատվության սկզբունքներին, փորձեց արձագանքել և ներկայացնել երկրում և աշխարհում կատարվող անցուդարձը:
2019 թվականը թող լինի բարեկեցության, ֆիզիկական ու հոգեկան խաղաղության, ձեռքբերումների, անձնային և ոչ անձնային հաղթականակների տարի, իսկ ամենօրյա լրատվական հոսքում գերակշռեն դրական լուրերն ու նորությունները:
Yerevan.Today-ն այս օրերին կաշխատի թեթևացած ռեժիմով, կայքում կլինեն թարմացումներ, իսկ բնականոն աշխատանքը կշարունակենք հունվարի 7-ից՝ շարունակելով ներկայացնել ամենակարևոր իրադարձությունները։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը