01 12 2023

Ամանորյա քեֆերի են պատրաստվում. «Հրապարակ»

Ամանորյա քեֆերի են պատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի վարչական շրջանները պատրաստվում են ամանորյա քեֆերի: Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ամանորյա քեֆը, օրինակ, 1 մլն 500 հազար դրամ է կազմելու։ Ներկա կլինի 120 աշխատակից, որոնցից 5-ը, բացի ուտուշ-խմուշից, նաև կպարգևատրվի ժամացույցներով, 15-ը՝ պատվոգրերով։ Արաբկիրցիների սեղանին կդրվի 5 տեսակի նախուտեստ՝ կանապե, տարտալետկա, մինի սենդվիչներ, բուրգերներ, փոքր ռուլետներ, 2 տեսակի աղցան՝ բանջարեղենային և մսային, 3 տեսակի քաղցրավենիք՝ թխվածքաբլիթ, կարկանդակ, ֆուրշետային խմորեղեններ։

Բարձրակարգ կոնյակ՝ առնվազն 10 տարի հնեցմամբ, շամպայն՝ կիսաչոր, կարմիր, կիսաքաղցր գինիներ, բնական հյութեր: Մրգային ձևավորում՝  բանան, նարինջ, մանդարին, խնձոր, կիվի, տանձ և այլն, ընդեղեն՝ պնդուկ, պիստակ, գետնանուշ, ընկույզ և այլն, շոկոլադե կոնֆետների տեսականի։ Ջուր, թեյ և սուրճ՝ նախատեսված 120 հոգու համար։ Երգուպար կարծես նախատեսված չէ։ Միջոցառումը կազմակերպելու է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը, ով շահել է տենդերը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ