29 12 2018

Scat Airlines-ը ժամանակավորապես դադարեցնում է Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները

Scat Airlines-ը ժամանակավորապես դադարեցնում է Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները

Scat Airlines ավիաընկերությունը 2019 թվականի հունվարի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցնում է Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները: Այս մասին հայտնում է Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը:

Ղազախստանի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` Scat Airlines–ը, Աստանա-Երևան կանոնավոր չվերթը իրականացնում էր 2017 թվականի մայիսի 31-ից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ