28 12 2018

Հունվարի 1-ից Թուրքիայում բոլոր զբոսաշրջիկները կհարկվեն

Հունվարի 1-ից Թուրքիայում բոլոր զբոսաշրջիկները կհարկվեն

Թուրքիան 2019 թվականի հունվարի 1-ից «անվտանգության հարկ» է սահմանելու երկրի բոլոր օդանավակայաններից թռչող ուղևորների համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ինչպես նշվում է, Թուրքիան ուժեղացնում է անվտանգության կանոնները բոլոր օդանավակայաններում, և ծախսերի մի մասը հոգալու են հենց ուղևորները՝ անհատապես կամ խմբով։

Նոր հարկը պետք է վճարեն բոլոր զբոսաշրջիկները՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ մյուս երկրների քաղաքացիները՝ անկախ տարիքից կամ ուղևորության ժամանակաշրջանից:

Թուրքիայի պետական օդանավակայանների գլխավոր վարչությունը հայտարարել է 3 եվրո հարկի մասին, սակայն Մշակույթի նախարարության միջամտությամբ մեկ մարդու համար 1.5 եվրո հարկ է սահմանվել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ