26 12 2018

Ֆեյսբուքյան հայհոյանքներից մինչև քաղաքական տեռոր ու ճգնաժամ. Ֆեյսբուքը քննարկում է

Ֆեյսբուքյան հայհոյանքներից մինչև քաղաքական տեռոր ու ճգնաժամ. Ֆեյսբուքը քննարկում է

Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չգիտեմ, տեսել եք, թե չէ, Վիկիլիքսը հրապարակել ա ԱՄՆ դեսպանատները գնումների փաստաթղթերը։ Մեծ մասը անկապ բան ա։ Մեր մոտ հետաքրքիրը հեռախոսների, սմարթֆոնների մեջ ներթափանցման համակարգն է։ Սա գաղտնալսման հարց չէ։ ՆԱՏՈի էլեկտրոնային հետախուզությունը առանց այն էլ նստած է Մասիսի փեշերին եւ սիրուն բռնում է բոլոր սիգնալները։ Սա ֆիզիկապես հասանելի հեռախոսի մեջ մտնելու համար է. երբ այն պաշտպանված է գաղտնաբառով կամ այլ նման ձեւ։ Ինչ է սա նշանակում։ Տեսականորեն, օրինակ, որ թողնում ես հեռախոսդ մուտքի մոտ, ինչ-որ ձյաձյա կարող է բացել եւ մեջից ֆայլերը հանել։ Ու սա միայն ԱՄՆ դեսպանատան հարց չէ։ Յուրաքանչյուր հաստատություն այցելելուց գերադասելի է հեռախոս այնտեղ չտանել, եթե ձեր ձեռքից այն առգրավում են այցի ընթացքում։ Քանի որ ամեն տեղ էլ նման ներթափանցում այսօր հնարավոր է, նման սարքեր այսօր շուկայում կան եւ հասանելի են պետական հաստատություններին։ Մենակ չասեք, որ թաքցնելու բան չունեք»:

Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կենսաթոշակային ռեֆորմը ճիշտ էր, հարկային օրենսգիրքը վատը չէր, արագաչափերը և կարմիր գծերը՝ ճիշտ էր, բանակում տռուսիկ ոնց չկար, այդպես էլ չկա, անկախ դատական համակարգ չկա՝ միայն մի քանի արդար դատավորներ կան, բենզինի գինը նույննա, գազը թանկանալույա, օլիգարխները դարձան օրինապահ սեփականատերեր՝ ըստ անվանման, ԱԱԾ-ն պարզվումա ժամացույցի պես աշխատող համակարգ է, ոստիկանությունը կամաց-կամաց վերանում է, Իրանի հետ սահմանը կփակվի, Ռուսը մեր մեծ ախպերնա, ԵՄ-ից ու ԱՄՆ-ից փողեր չեն տալի, պետական պարտքը աճում է և այլն և այլն:  Բայց կա կարգախոս՝ մենք արդեն ապրում ենք երջանիկ և ժողովրդավար Հայաստանում, մենք հպարտ ենք ու արժանապատիվ, կոռուպցիան էլ վերացելա, իսկ ով համաձայն չի, նրան կսպանենք ֆեյքերով, կփռենք ասֆալտին, կտանք պատերով.. Փաստորեն Հայաստանն էլ պետքա անցնի այն նույն քաղաքական ճգնաժամերով, ինչ Վրաստանը և Ադրբեջանը 90-ականների սկզբին՝ Ժողճակատը և Կլոր սեղան-Ազատ Վրաստանը ևս ստանում էին ընտրողների 70-80 տոկոս ձայներ»...

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սրտխառնոց ա առաջացնում քայլարաստների փորձերը երկրում խորացող բարդակի համար պատասխանատվությունը բարդել Ոստիկանության վրա: Բռնել, քաքմեջ են արել համակարգը, հիմա էլ բողոքում են, որ համապատասխան հոտ ա գալիս... տուգանքները Ոստիկանությունը չէ, որ ներել է, կամերաները Ոստիկանությունը չէ, որ անջատել է, ահաբեկիչներին Ոստիկանությունը չէ, որ ազատել է, համաներումը Ոստիկանությունը չէ, որ ընդունել է, տրանսերին անձեռնմխելիություն Ոստիկանությունը չէ, որ տվել է, շարքային խուլիգաններին քրեական պատասխանատվությունից Ոստիկանությունը չի ազատել (նու, էս դեպքում, դե յուրե Ոստիկանությունն ա, բայց դե ֆակտո՝ շեֆի հրահանգով), դուռ ջարդելը Ոստիկանությունը չէ, որ ողջունել է, զրպարտությունն ու կեղծ մատնությունը պետական քաղաքականություն Ոստիկանությունը չի դարձրել... այս ամենը արել է երկրի ղեկավարը, անձամբ: Իր որոշումների պատճառով տասնյակ զոհեր կան ու հազարավոր վիրավորներ ու հլը լիքը կլնի: Որտև, ինչքան էլ դաժան ու անմարդկային չհնչի, սա էլ է արդար:

Էս երկրում ամենա շատ կարգին տղերքը շարունակում են լինել նրանք, ովքեր համազգեստ են կրում: Ոստիկանությունը մի բան է արել էսքան վախտ՝ մի հատ եեեեզ պաշտպանողական գիծ են բռնել ու վիզ դրած քավության նոխազ են ուզում դառնան, որ շեֆը իրենց սաբոտաժի մեջ չմեղադրի: Ապարդյուն է տղերք, մեկ ա մեղադրելու ա, նա երբեք պատասխանատվությունը իր վրա չի վերցնի, երբեք տեր չի լինի...

Հ.Գ. բլյաձ... տրանսերը մտել էին քաղմաս ու ոստիկան ծեծել... ծեծել, հիվանդանոց էին ղրգել է՜... ծանր մարմնականով... ու քրեական գործի փոխարեն դրանց առաջամարտիկին ԿԳ նախարարն է բավարարում»:

Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ինչո՞ւ են մարդիկ ավելի վստահ հայհոյում (վիրավորում) Ֆեյսբուքում։

Խոսքը չի վերաբերում պատասխան վիրավորանքի և կազմակերպված ֆեյքային հարձակման դեպքերին։

Հարցի պատասխանը ստանալու համար նախ պետք է հասկանալ, թե երբ են մարդիկ առհասարակ ոչ հրապարակային վիրավորում ուրիշներին (tête à tête).  Դեպքերը 2-ն են 1. Երբ վիրավորողը վստահ է, որ մյուս կողմն իրեն փոխադարձ չի վիրավորի։ 2. Երբ վիրավորողի համար կարևոր չէ կամ որոշ դեպքերում նույնիսկ ձգտում է, որ իրեն փոխադարձ վիրավորեն։

1-նն, իր հերթին, կարող է պայմանավորված լինել հետևյալ մոտեցումներով՝

Ա) Դիմացինը կվախենա վիրավորել, քանի որ ինձնից թույլ է (30%) Բ) Դիմացինն իմ մակարդակին չի իջնի, քանի որ ազդեցիկ մարդ է (5%) Գ) Շատերն են իրեն հայհոյում ։ Իմ հայհոյանքն այդքանի մեջ կկորի ու անձամբ իր ուշադրության կենտրոնում չի հայտնվի։ Իսկ եթե նույնիսկ հայտնվի, ապա դժվար այսքանից հենց ինձ փոխադարձի։ (20%)

2-րդ դեպքն, իր հերթին, կարող է պայմանավորված լինել հետևյալ մոտեցումներով՝

Դ) Ինքն ինձ այնքան է ջղայնացրել, որ չեմ կարողանում ինձ զսպել և վիրավորում եմ եմ՝ իմանալով, որ ստանալու եմ փոխադարձը (40%) Ե) Ինքն այնքան հայտնի, կարևոր ու ազդեցիկ է, որ իր կողմից ինձ փոխադարձ վիրավորանք հասցնելը միայն կընդգծի իմ ինչ որ նշանակություն ունենալու հանգամանքը։ Այլ կերպ ասած՝ եթե բարեկամս չես լինում, ուրեմն, գոնե, դարձիր իմ թշնամին։ (5%)

Նշվածների բոլորի տոկոսներն ավելանում են (Ա) և (Դ) կետերի տոկոսների հաշվին, երբ հարաբերությունները տեղափոխվում են հրապարակային Ֆեյսբուքյան դաշտ։ Ստանում ենք, մոտովորապես, հետևյալ պատկերը՝ Ա) 1%  Բ) 40 % Գ) 40 % Դ) 4% Ե) 15%

Ինչո՞վ է պայմանավորված տոկոսային այս փոփոխությունները։  (Ա)- նվազում - Անձը պիտի լինի վիրավորողից չափազանց թույլ ու վախկոտ, որ չփոխադարձի իրեն արդեն հրապարակային հայհոյողին, այն էլ, երբ գտնվում է հեռավորության վրա։ Բացի այդ, հայհոյողը չի ցանկանում ձեռք բերել «թույլին ճնշողի» համբավ։ (Բ) - աճ- Ազդեցիկ մարդը խուսափում է հրապարակային կոնֆլիկտներից իրենից ցածր ազդեցիկների հետ, քանի որ գիտակցում է, որ խաղում է միագոլանի ֆուտբոլ իր դարպասներ մոտ։ Եթե պարտվեց՝ ահավոր կլինի, եթե հաղթեց՝ իր կյանքում բան չի փոխվի։ Գ) - աճ - ամբոխային պատասխանատվության էֆեկտն է գործում։ Որևէ մեկն իր հայհոյանքի համար չի կարծում, որ անձնական պատասխանատվություն կկրի։ Ի տարբերություն մնացած կետերի, այս կետն աճում է, ոչ թե նրա համար, որ Ֆեյսբուքը հրապարակային է ու մարդիկ հեռու են միմյանցից, այլ այն պատճառով, որ Ֆեյսբուքում հաճախ կա «ամբոխ», որը, որպես առանձին կերպար, ունի 10 տարեկան երեխայի մանկամտություն, էգոիզմ ու զգացմունքայնություն։ (Դ) - նվազում - այս դեպքում, հայհոյողի հիմնական շարժառիթը վրեժն է, ինչը Ֆեյսբուքի աշխարհ տեղափոխվելիս, ֆիլտրվում է առանձին նամակագդրություններով։ Հրապարակային գրեթե ոչ ոք չի ուզում իր անձնական վրեժը լուծել։  (Ե) - Այս դեպքում հայհոյողի նպատակն իր համար ազդեցություն ունեցող անձից ինչ որ ուշադրության արժանանալն է, թեկուզ փոխադարձ վիրավորանք ստանալու տեսքով։ Ու եթե այդ ուշադրությունը լինում է հրապարակային, ապա դրա նշանակությունն ավելանում է մի քանի անգամ։ Տվյալ դեպքերում հայհոյանքների քանակը անչափ նվազում է, երբ ի հայտ է գալիս հասցեատիրոջ համակիրների խումբ, որոնք հայհոյողից ցածր նշանակություն ունեն, սակայն պատրաստ են հասցեատիրոջ փոխարեն փոխադարձել։ Այլ կերպ ասած՝ 2-ի դեմ 3-ի ամենաարդյունավետ զենքը միշտ եղել են 1-երնը։

Ահա թե ինչու ՀՀ նախկին նախագահներին, քաղաքական վերնախավին, այսօրվա քաղաքապետին, դատավորներին, մեծահարուստներին, աստղերին, կա թեկուզ Մանվել Գրիգորյանին Ֆեյսբուքով հայհոյողները, վերջիններիս աչքերի մեջ նույնիսկ զգույշ կնայեն, եթե հայտնվեն Ֆեյսբուքից ու հրապարակից դուրս՝ tête à tête.

Ու հիմա. «Հարգելի» ֆեյսբուքյան հայհոյող (վիրավորող) , երբ Ֆեյսբուքում հերթական անգամ քաջաբար կվիրավորես մեկին, մի շտապիր քեզ (Ա) կամ (Դ) կետերում տեսնել, փնտրիր քեզ նախ այլ կետերում։

Չնայած, դժվար դու այսքանը 3 անգամ կարդացած լինես»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ