25 12 2018

Ինչպիսի՞ն կլինի Երևանը 2023 թվականին․ Ծրագիր

Ինչպիսի՞ն կլինի Երևանը 2023 թվականին․ Ծրագիր

Երևանի ավագանին դեկտեմբերի 25-ի նիստում հաստատեց մայրաքաղաքի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագիրը: 

Նշվեց, որ առաջիկա 5 տարիների ծրագրերն ու միջոցառումները կազմվել են՝ հիմք ընդունելով մայրաքաղաքի զարգացման գերակայությունները, առկա հիմնախնդիրները և ֆինանսավորման հնարավորությունները։

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է վերջնականապես լուծել մայրաքաղաքի աղբահանության և կենցաղային կոշտ թափոնների կառավարման խնդիրները:

Հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումները գերակայություն են․ խնդիրը կլուծվի մինչև 2023 թվականը։

Նախատեսվում է խիստ վերահսկողության տակ պահել բնապահպանության ոլորտը՝ բացառելով հանրային կանաչ տարածքների հաշվին կառուցապատման արդյունքում կանաչ տարածքների ոչնչացումը:

Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ