Դեկտեմբերի 25-ին Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց հասարակական- քաղաքական գործիչներ էին հավաքվել, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում Գյումրիում տեղակայված 102 -րդ ռազմահենակետում տիրող իրավիճակի դեմ:
Ցույցի մասնակիցները ՌԴ դեսպանատանը հանձնեցին բողոքի հանրագիր:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Գյումրիում ռուս զինծառայողը դաժան ծեծի էր ենթարկել քաղաքապետարանի աշխատակցուհուն, ինչի հետևանքով կինը մահացել էր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը