29 08 2024

Ռուսական կողմը հաստատակամորեն հավատարիմ է շարունակելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը. ՌԴ դեսպանատուն

Ռուսական կողմը հաստատակամորեն հավատարիմ է շարունակելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը. ՌԴ դեսպանատուն

 

ՌԴ Դեսպանատունը հայտարարություն է տարածել1997 թ. ՌԴ-ի և ՀՀ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագի ստարգրման առթիվ.

«1997 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր։
Այս փաստաթուղթը սահմանեց մեր միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև կարևոր հանգրվան դարձավ իրական դաշնակցային ոգով երկկողմ գործընկերության կառուցման գործում։

Մասնավորապես, Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են հնարավորինս ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները և համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում։ Մեր երկրները նաև պարտավորվել են համագործակցել կայունության և անվտանգության ամրապնդման գործում ինչպես Անդրկովկասյի տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում։

Ռուսական կողմը հաստատակամորեն հավատարիմ է շարունակելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը 1997 թվականի համաձայնագրում ամրագրված սկզբունքների հիման վրա»,-ասվում է հայտարարության մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ